Հենց հիմա Նիկոլը ուղիղ եթերում խաբում է։
Նա չի ասում ամենակարևորը.
հոկտեմբերի 19-ին նա մեզ ասել է, որ պատերազմն արդեն տանուլ է տրված ու սա պարտություն է։
ՈՒ իմանալով, որ արդեն պարտվել է հազարավոր նոր զոհեր է տվել ու ավելի վատ պայմաններով նոյեմբերի 9-ի փաստաթուղթ է ստորագրել։
Հոկտեմբերի 19-ին Նիկոլը նաև ասաց, որ խնդրել է Պուտինին ՀՀ սահմանին ռուսական դրոշներ տեղադրեն, որ Ադրբեջանը չներխուժի Սյունիք, իսկ հիմա եկել ազնիվ տղա է խաղում, թե թույլ չեմ տվել Մեղրիում խաղաղապահներ ու միջանցք։
Հիմա համեմատեք հոկտեմբերի 19-ի առաջարկն ու նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։
Եթե հոկտեմբերի 19-ին Շուշին մնում էր հայկական վերահսկողության տակ թեկուզ ադդբեջանցիների վերաբնակեցման հեռանկարով, ապա նոյեմբերի 9-ին Շուշին անցավ Ադրբեջանի վերահսկողության։
Հոկտեմբերի 19-ին Շուշիում ծածանվելու էր Արցախի դրոշը, իսկ Ամենափրկիչ եկեղեցու վրա՝ խաչը։
Իսկ այսօր այնտեղ ադրբեջանական դրոշ է, խաչն էլ հանված է։
Հոկտեմբերի 19-ից հետո հազարավոր տղաներ զոհվեցին։
Հոկտեմբերի 19-ից հետո ինչքան զոհ տվել ենք՝ Նիկոլի խղճին է։
ՈՒ դրա համար նա դատվելու է։
Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
Հ.Գ. Փաստորեն նոյեմբերի 9-ի առավոտ արդեն կապիտուլյացիան ստորագրել էր, բայց երեկոյան իր ՖԲ էջում գրում էր՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են։
Սրիկա, սուտասան, կապիտուլյանտ: